Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑ ԲԿՄԱ-ԻՆ

13/11/2021

Միջազգային դադարի ընթացքում «Ուրարտու-2»-ն անցկացրեց ստուգողական հանդիպում՝ ուժերը չափելով ԲԿՄԱ-ի հետ։ Այս խաղում մեր տղաները զիջեցին մրցակցին 4-2 հաշվով։ «Ուրարտու-2»-ի գոլերը հեղինակեցին Սամվել Հակոբյանն ու Արթուր Միսկիրիջյանը, իսկ ԲԿՄԱ-ից աչքի ընկան Հայկ Ղևոնդյանը, Արման Ղազարյանը, Մհեր Քանքանյանը և Արմեն Նահապետյանը։

Երկու թիմերի կազմում էլ կային ֆուտբոլիստներ, որոնք տարբեր հավաքականների կազմում մասնակցում են միջազգային հանդիպումների։ Մեր թիմի շարք էր վերադարձել Արթուր Մելիքյանը, որը երկար ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով։

Հանդիպման առաջին րոպեին Սամվել Հակոբյանն առաջ մղեց «Ուրարտու-2»-ին։ ԲԿՄԱ-ին հաջողվեց 12 րոպե անց հավասարեցնել խաղի հաշիվը։ Ընդհանուր առմամբ, մեր տղաները բավական լավ առաջին խաղակես անցկացրին։ Հանդիպման երկրորդ հատվածում բանակայիններն ավելի վստահ էին գործում և ավելի քիչ հնարավորություններ տալիս մեր թիմին գրոհներ կազմակերպելու։ Նրանք կարողացան ևս 3 գոլ խփել՝ մեծացնելով հաշվի տարբերությունը։ Հանդիպման վերջին րոպեին էլ Արթուր Միսկիրիջյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու հաշիվը դարձրեց 4-2։

Հավելենք, որ դադարից հետո մեր տղաներն առաջին հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 20-ին՝ հյուրընկալվելով «Լեռնային Արցախին»։ Խաղը կմեկնարկի 15։00-ին։

ԲԿՄԱ«ՈՒՐԱՐՏՈՒ-2» 4-2

0-1 Սամվել Հակոբյան (1'), 1-1 Հայկ Ղևոնդյան (12'), 2-1 Արման Ղազարյան (55'), 3-1 Մհեր Քանքանյան (60'), 4-1 Արմեն Նահապետյան (65'), Արթուր Միսկիրիջյան (89')։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Մխիթար Ումրեյան, 4․ Էրիկ Ամիրխանյան (70․ Արման Մարտիրոսյան, 67'), 5․Ֆելիքս Խաչատրյան (ա), 39․ Նարեկ Դավթյան (2․ Արթուր Մելիքյան 67'), 33․ Վարդան Բաբախանյան (8․ Գևորգ Գրիգորյան 67'), 17․ Տիգրան Այունց (24․ Դավիթ Թալալյան 60'), 12․ Արա Ջոլաքյան (19․ Արմեն Աֆրիկյան 67'), 26․ Կարեն Գալստյան (13․ Էդգար Ղուլինյան 67'), 11․ Արթուր Միսկիրիջյան, 20․ Ռուբեն Եսայան (15․ Կարեն Դավթյան 67'), 7․ Սամվել Հակոբյան (21․ Հարություն Ստեփանյան 67')։

Պահեստայիններ՝ 96․ Հրաչյա Ալոյան, 2․ Արթուր Մելիքյան, 15․ Կարեն Դավթյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 24․ Դավիթ Թալալյան, 13․ Էդգար Ղուլինյան, 70․ Արման Մարտիրոսյան, 21․ Հարություն Ստեփանյան։