Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆ․ «ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԸ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ՍԽԱԼՆԵՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

13/11/2021

Երեք ամսից ավել է՝ «Ուրարտու-2»-ի պաշտպանական գիծն առանց Արթուր Մելիքյանի էր։ ԲԿՄԱ-ի հետ ստուգողական խաղում նա փոխարինման մտավ և մասնակցեց հանդիպմանը։ Ֆուտբոլիստի հետ զրուցել ենք խաղի և իր մարզավիճակի մասին․

 

ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ցածր տեմպով հանդիպում էր, փորձում էինք աշխատել մեր սխալների վրա ու տարբեր իրավիճակներում դրանք շտկել։ Այս ժամանակը և ստուգողական խաղերն օգտագործում ենք հենց այս նպատակով, նոր բաներ ենք փորձում և մարզավիճակ հավաքում»։

ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ՀԵՏՈ ԽԱՂԱԴԱՇՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փոխարինման մտա, բարդ ստացվեց խաղը, կարող եմ ասել, որ մի փոքր անսովոր էր, քանի որ երկար ժամանակ չէի խաղացել, բացի այդ, վնասվածքս ծանր էր, և մարզավիճակս դեռ լիարժեք չէ, կամաց-կամաց պետք է հավաքեմ։ Հուսամ, այս դադարը կօգնի ինձ ավելի լավ պատրաստվել, և արդեն առաջիկա պաշտոնական խաղին կմոտենամ լիարժեք: Շնորհակալ եմ թիմիս և ակումբին՝ այս ժամանակահատվածում ինձ աջակցելու համար»։