Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԽՈՐՎԱԹԻԱՅԻՆ

13/11/2021

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը խորվաթական Կարլովաց քաղաքում անցկացրեց ՈւԵՖԱ-ի Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման 11-րդ խմբի երկրորդ հանդիպումը՝ մրցելով Խորվաթիայի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ մրցակցի։ 

«Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստներ Համլետ Սարգսյանն ու Ռուբեն Աբրահամյանը ընդգրկված էին թիմի մեկնարկային կազմում և մասնակցեցին ամբողջ հանդիպմանը, իսկ Էրիկ Սիմոնյանը վնասվածքի պատճառով խաղադաշտ չմտավ։ «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված դարպասապահ Անդրանիկ Մարտիրոսյանը նույնպես խաղաժամանակ չստացավ։ 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր պատանեկան հավաքականը կանցկացնի նոյեմբերի 16-ին՝ մրցելով Ջիբրալթարի ընտրանու հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15։00-ին։