Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - ԲԿՄԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՑ

12/11/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի ԲԿՄԱ-ին։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։30-ին։

Արդեն նեյեմբերի 13-ից հանդիպման տոմսերը կլինեն վաճառքում։ Ժամը 12։00-ից հնարավոր կլինի դրանք գնել «Ուրարտու» մարզաբազայի սրճարանից։

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ ավարտական փուլում են «Ուրարտուի» տնային հանդիպումների տոմսերի օնլայն վաճառքի հարթակի աշխատանքները։ «Ուրարտուի» հաջորդ տնային հանդիպումից սկսած՝ տոմսերը կկարողանաք ձեռք բերել օնլայն։

Ստորև ներկայացնում ենք առաջիկա հանդիպման տոմսերի գնացուցակը։