Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ

12/11/2021

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 12-ին անցկացրեց 2023թ․ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումը։ Մեր ընտրանին հյուրընկալվեց խմբի առաջատար Ֆրանսիային և զիջեց 7-0 հաշվով։

«Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստներ Նարեկ Աղասարյանը, Սերգեյ Մկրտչյանն ու Տիգրան Այունցը մասնակցեցին հանդիպմանը։ Նարեկ Աղասարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 62-րդ րոպեին, նրա փոխարեն խաղադաշտ մտավ Սերգեյ Մկրտչյանը, իսկ Տիգրան Այունցը փոխարինման մտավ 86-րդ րոպեին։ «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստ Պետրոս Մանուկյանն էլ մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 

Այս խաղից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակած 3 միավորով զբաղեցնում է H խմբի վերջին հորիզոնականը։